Հակոբ Արշակյանն ու Զարեհ Սինանյանն ընդունել են «Ներուժ» ծրագրի հաղթողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ հաղթողներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հակոբ Արշակյանը ողջունել է սփյուռքահայ մեր հայրենակիցներին, շնորհավորել արժանի հաղթանակի կապակցությամբ:

Նախարարը կարևորել է «Ներուժ» ծրագրի դերը տեխնոլոգիական տաղանդի ներհոսքը Հայաստան ուղղորդելու տեսանկյունից։

«Հիմնական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդների վերադարձն է, որովհետև նրանք գալիս են այստեղ, իրենց միտքն իրագործում՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա՝ ազդելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց ներգաղթի վրա»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Ծրագիրը Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում ավելի ճանաչելի դարձնելու համար նախարարը կարևորել է նաև յուրաքանչյուր մասնակցի անհատական ջանքը՝ իրենց ընկերների, բարեկամների, ծանոթների շրջանում ներկայացնելու «Ներուժ» ծրագիրը, որպեսզի նրանք ևս գան Հայաստան, մասնակցեն ծրագրին, հաստատվեն Հայաստանում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Ներուժ» ծրագրի մասնակիցների միջև մրցակցությունը թեժ էր, և անհրաժեշտ էր մեծ ջանք գործադրել՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար:

«Դուք ներկայացրել եք բարձր որակի ծրագիր և արժանի եք այս հաղթանակին: Այնպես որ, սպասում ենք ձեզ, որ հայրենադարձվեք և Հայաստանում իրականացնեք ձեր ծրագրերը»,- նշել է նա:

«Ներուժ» ծրագրի հաղթողները մի շարք հարցեր են ուղղել Հակոբ Արշակյանին և Զարեհ Սինանյանին։ Նրանց, մասնավորապես հետաքրքրում էր իրենց գործունեությունը Հայաստանում տեղայնացնելու հետ կապված որոշ մանրամասներ։

Երիտասարդները կիսվել են նաև ծրագրի օրակարգի, կառուցվածքի, բանախոսների հետ կապված կարծիքներով և տպավորություններով:

Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած սթարթափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակիր: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափներն են «Marathon», «eBin», «SoFetch», իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի առժանացած սթարթափներն են «Schedex» «Garoon Tech» և «Fact industries»:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի