Սփյուռք

Զարեհ Սինանյանը կմասնակցի Սինգապուրի հայկական եկեղեցու 190-ամյակին նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կմասնակցի Սինգապուրի հայկական եկեղեցու 190-ամյակին նվիրված միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սինգապուրում կմասնակցի հայկական եկեղեցու 190-ամյակին նվիրված միջոցառումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Զարեհ Սինանյանին Սինգապուր գործուղելու մասին։

Որոշման մեջ նշվում է, որ Սինանյանը Սինգապուր է գործուղվում Սինգապուրի հայկական եկեղեցու 190-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

ՀՀ սփուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Սինգապուրում կլինի մարտի 24-30-ը ներառյալ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում