Սփյուռք

Զարեհ Սինանյանը կգործուղվի Մոլդովա և ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կգործուղվի Մոլդովա և ԱՄՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Մոլդովա, այնուհետև ԱՄՆ-ն՝ հայկական համայնքային կառույցների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ պատվիրակության գործուղման վերաբերյալ որոշումից, որը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ըստ որոշման՝ Սինանյանը 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ կգործուղվի Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ նոյեմբերի 24-27-ը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 3-ը, Դենվեր՝ դեկտեմբերի 3-5-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 5-9-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 9-11-ը):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում