Սփյուռք

Զարեհ Սինանյանը կգործուղվի Իսրայել

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կգործուղվի Իսրայել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը հայկական համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զարեհ Սինանյանը կծանոթանա նաև Իսրայելում սփյուռքի ոլորտում իրականացվող պետական ծրագրերին։

«2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ գործուղել Իսրայելի Պետություն (Թել Ավիվ՝ դեկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 17-18-ը, Երուսաղեմ՝ դեկտեմբերի 15-17-ը, Պետահ Տիկվա՝ դեկտեմբերի 16-ին, Հայֆա՝ դեկտեմբերի 17-ին»,- ասված է որոշման մեջ։

Իսրայել կգործուղվեն նաև վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և Վարչության ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում