Միջազգային

Միրամարի քաղաքագլուխը որոշել Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. CNN

2 րոպեի ընթերցում

Միրամարի քաղաքագլուխը որոշել Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. CNN

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միրամար ոչ մեծ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) քաղաքագլուխ Ուեյն Մեսամը մարտի 28-ին հայտարարել Է 2020 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: «Ամերիկան մեզ բոլորիս Է պատկանում «…» Ահա թե ինչու եմ ես պատրասվում իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Որպեսզի լինեմ ձեր չեմպիոնը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Մեսամի խոսքը:

44-ամյա դեմոկրատ Ուեյն Մեսամը Միրամարի քաղաքագլխի աթոռն զբաղեցրել Է 2015 թվականին: Ինչպես նշում Է CNN հեռուստաալիքը, իր տեսաուղերձում Մեսամը, որը լայն ճանաչում չունի Ֆլորիդայի հարավային մասի սահմաններից դուրս, հիշատակել Է այդ թվում, որ իր ծնողները Ջամայկայից սերվածներ են: «Ես մեծ խանդավառությամբ եմ վերաբերվում ամերիկյան երազանքին, որովհետեւ ինձ համար դա հորինվածք չԷ»,-նշել Է Մեսամը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Մեսամը կնոջ հետ համատեղ նաեւ շինարարական բիզնես Է վարում, առաջադիմական հայացքներ ունի զենք կրելու, միգրանտների եւ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում: 2016 թվականի ընտրություններում նա պաշտպանել Է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում