Միացյալ Նահանգներ

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Ամերիկացի զինվորականներն օգոստոսի 25-ին Կարիբյան ծովում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

ԱՄՆ զինուժից տեղեկացրել են, որ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Հաստատված հետախուզական տվյալները  վկայել են, որ նավն օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», - նշվում է հրապարակնան մեջ։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանից ի վեր թմրանյութեր ետղափոխելու մեջ կասկածվող նավերին ԱՄՆ զինված ուժերի հարվածների զոհ է դարձել ավելի քան 220 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում