Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Բահրեյնի ֆինանսների նախարար, շեյխ Սալման բին Խալիֆա ալ-Խալիֆայի հետ քննարկել է Իրանի դեմ տնտեսական ճնշումներին առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այսօր զրուցել է Բահրեյնի ֆինանսների և ազգային տնտեսության նախարար, շեյխ Սալման բին Խալիֆա ալ- Խալիֆայի հետ՝ քննարկելու «Տնտեսական վտարանդի» գործողությունը։

Նախարար Բեսենթն ընդգծել է, որ Իրանին չպետք է թույլ տրվի սպառնալ միջազգային առևտրին կամ Հորմուզի նեղուցն օգտագործել որպես համաշխարհային տնտեսության վրա ճնշում գործադրելու միջոց։ Նա նաև ընդգծել է Իրանի՝ դեռևս պահպանվող տնտեսական եկամտաբեր աղբյուրների նկատմամբ շարունակական ֆինանսական ճնշման կարևորությունը և նշել, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի ռեժիմի ֆինանսական գործունեությունն ապահովողներին»,- նշվել է գրառման մեջ։

Նախարարությունը նշել է, որ նախարար Բեսենթը նաև ողջունել է Բահրեյնի հետ երկարամյա գործընկերությունը և միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականության պահպանմանն ուղղված երկրի շարունակական հանձնառությունը։ Երկու պաշտոնյաներն ընդգծել են ԱՄՆ-ի, Բահրեյնի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գործընկերների և միջազգային հանրության միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ անօրինական ֆինանսավորման դեմ պայքարելու և տնտեսական անվտանգությունն ամրապնդելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում