Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Աշոտյանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցն իր արդիականությամբ առաջնային չի համարում

Աշոտյանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցն իր 
արդիականությամբ առաջնային չի համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ղեկավարի վարած քաղաքականությունը բախումների է հանգեցնում գրեթե բոլոր հարևան պետությունների հետ: Այս տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, սակայն իր արդիականությամբ առաջնային չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը:

«Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը պատրաստ չէ այս համաշխարհային, համամարդկային արժեքների վրա կառուցված հարաբերությունների գործընթացը խրախուսել: Թուրքիայի ղեկավարն աչքի է ընկնում բացահայտ ռազմատենչ, ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությամբ: Այդ քաղաքականության զոհ է դառնում նաև Սիրիան: Այդ քաղաքականությունը բերում է Թուրքիայի բախումներին` իրեն շրջպատող բոլոր հարևանների հետ` գուցե բացառությամբ Վրաստանի: Եվ այս տեսակետից  հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, բայց իր արդիականությամբ առաջնային չէ»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որբ իր քաղաքական թիմի համար հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման պարադիգմը  նույնն է` առանց նախապայմանների հնարավոր հարաբերություններ բոլոր հարթություններում` դիվանագիտականից մինչ տնտեսական: Աշոտյանի կարծիքով` զուգահեռ նաև պետք է աշխատանք տարվի, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը առերեսվեն իրենց անցյալի հետ: Նա նկատեց, որ այդ հարաբերությունների կարգավորման մասին հարցադրումները ոչ միայն իր, այլ նաև բոլոր քաղաքական ուժերի համար շատ տեսական են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am