Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Մինսկ
20:48, 21 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ՝ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում