Միջազգային

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ ստորագրեցին՝ հանդիպման արդյունքներով

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ ստորագրեցին՝ հանդիպման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի Է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել Է նա: «Մենք երկուսս Էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նա խոստացել Է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»: «ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները միանգամայն կտարբերվեն մինչ այժմ եղածից»,- նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա հայտարարել Է, որ պատրաստ Է Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել Է, որ աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի պատմական գագաթնաժողովի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում