Նշանակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, արդադադատության և առողջապահության նախարարները
20:06, 12 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը։ Նախագահի այլ հրամանագրերով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արդադադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը և ՀՀ առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում