Միջազգային

ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ–ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Իսրայելը ավիահարվածները ներկայացրել է որպես թիրախային՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի զինյալներին:

Հարվածը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների փխրուն պահին: Նախատեսվող համաձայնությունը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների և իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցիների ազատ արձակում: ՀԱՄԱՍ-ը ձգտում է վերջնականապես վերջ տալ պատերազմին, Իսրայելն ասում է, որ նախ պետք է ոչնչացնի իսլամիստական ​​խմբավորումը:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակի տնօրենը հերքել է Իսրայելի պնդումը, թե կենտրոնական Գազայում ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում