Հասարակական

Նախնական տեղեկություններով գազալցակայանում պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Նախնական տեղեկություններով գազալցակայանում պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախնական տեղեկություններով Սևան-Երևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով կան տուժածներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- գրել է Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում