Հասարակական

ՆԳՆ-ն հերքում է գազալցակայանի պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն հերքում է գազալցակայանի պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքում է տարածվող լուրերը, թե Երևան-Սևան ճանապարհին գազալցականի պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհեր կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Սարգսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում:

Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է Սարգսյանը:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում