Միջազգային

H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել

1 րոպեի ընթերցում

H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում 59-ամյա տղամարդ է մահացել H5N2 թռչնի գրիպից, սա մարդկանց շրջանում այս վիրուսից մահվան առաջին դեպքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Տեղի իշխանությունների վստահեցմամբ՝ հանրության համար ոչ մի վտանգ չկա, տղամարդու հետ սերտ շփումներից ոչ ոք չի վարակվել:

Պարզ չէ, թե տղամարդն ինչպես է վարակվել վիրուսով, թեև Մեքսիկայի որոշ թռչնաֆաբրիկաներում դեպքեր են գրանցվել։ Նման վարակները երբեմն կարող են կենդանիներից փոխանցվել մարդկանց:

Նշվում է, որ տղամարդն ունեցել է հարակից այլ հիվանդություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում