Սպորտ

Ղազախստանի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Հայաստանի դեմ խաղում շանսերը հավասար է գնահատում

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Հայաստանի դեմ խաղում շանսերը հավասար է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարՌուսլանԲալտիևի կարծիքով՝ Հայաստանի դեմ ընկերական խաղում երկու թիմերը հավասար հնարավորություններ ունեն:

«Նայելով Հայաստանի հավաքականի հանդիպումները` կարող եմ ասել, որ հետաքրքիր թիմ ունեք, տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ կան: Հայկական թիմն արագ և ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բալտիևը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի դեմ հունիսի 7-ին կայանալիք ընկերական խաղում երկու թիմերն էլ հավասար շանսեր ունեն, սակայն Հայաստանի հավաքականը խաղում է սեփական հարկի տակ, ինչը կարող է առավելություն լինել թիմի համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում