Սպորտ

Եվրո-2024. Սերբիան խուսափեց պարտությունից Սլովենիայի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Սերբիան խուսափեց պարտությունից Սլովենիայի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (C խումբ) Սլովենիան խաղաց Սերբիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձակագրվում: Վիճակագրությամբ էլ հավասար պայքար էր ծավալվել:

Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Սլովենիան իրացրեց իր պահը` առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարնիչնիկը: Բաց թողած գնդակից հետո սերբերը ամեն կերպ փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն Սլովենիան ոչ միաjն հստակ էր գործում պաշտպանությունում, այլ նաև լավ հակագրոհում էր: Սերբերին հաջողվեց խաղի ավելացած րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, հավասարեցնել հանդիպման հաշիվը: Գոլը խփեց Լյովիչը:

Սլովենիա-Սերբիա`1:1:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Սլովենիան կխաղա Անգլիայի, իսկ Սերբիան` Դանիա դեմ: Խաղերը կկայանան հունիսի 25-ին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում