Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

6 րոպեի ընթերցում

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ 2024-25 թվականների ուսումնական տարվանից սկսած Հայաստանի դպրոցներում անգլերենի հիմնական ուսումնական ձեռնարկ կլինեն «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամի ստեղծած դասագրքերը: 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերը ոլորտային նախարարության հայտարարած մրցույթում ճանաչվել են լավագույնը:

Այդ մասին «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում մանրամասներ է ներկայացրել ՔՈԱՖ-ի՝ անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը: Նրա խոսքով՝ դասագրքերը մշակվել են փորձառու ուսուցիչների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր բարդությունները, որոնք սովորաբար ծագում են օտար լեզվի ուսուցման ընթացքում: Այդ հանգամանքը կարևոր նշանակություն է ունեցել արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործընթացում։ 

Մեր զրուցակիցն իրենց նախագծի առանձնահատկություններից է համարում այն, որ առաջարկված նյութերն ու մեթոդաբանությունը սովորողներին հնարավորություն են տալիս ոչ միայն բարելավել իրենց լեզվական գիտելիքներn, այլև ձեռք բերել արժեքավոր լրացուցիչ հմտություններ՝ տիրապետել հանրային խոսքին, ձևավորել քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները:

Դասագրքերի ստեղծման ընթացքում ՔՈԱՖ-ը սերտորեն համագործակցել է իր վստահելի ու կարևոր գործընկերոջ՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Երկու տարի շարունակ ուսումնական ձեռնարկների բովանդակությունը փորձարկվել և բարելավվել է նշված հիմնադրամի ու դեսպանատան համատեղ իրականացրած անգլերենի կրթական ծրագրերի շրջանակներում։

ՔՈԱՖ-ի մշակած դասագրքերի առանցքային ուղղվածությունն են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ ձեռնարկները ինտերակտիվ ու ներգրավող են։ Դա առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում դասավանդումը, իսկ ուսումնառությունը հիմնվում է ոչ այնքան տնային աշխատանքների կատարմանը, որքան դասարանում ստացած գիտելիքների գործնական կիրառությանը:

«Մեր դասագրքերն անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ նաև զարգացնում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը և հետազոտական կարողությունները: ՔՈԱՖ-ը հանձնառու է տրամադրել բարձրորակ կրթական ռեսուրսներ, որոնք ոչ միայն կբարելավեն լեզվի իմացության մակարդակը, այլև դպրոցականներին կօժտեն 21-րդ դարի հմտություններով և կօգնեն ընդլայնել նրանց մտահորիզոնը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

Ապագա դասագրքերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները ՔՈԱՖ-ի աշխատակազմը սկսել է 2022 թվականին: «Համագործակցել ենք դպրոցներում աշխատող փորձառու ուսուցիչների հետ, որոնք ամենից լավ են տեղյակ ուսուցման նրբություններին: Մանրակրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանում օգտագործվող ողջ գրականությունը և փորձել առկա նյութերը համադրել պետական չափորոշիչներին: Ընթացքում պարզեցինք, որ Հայաստանում կիրառվող որևէ դասագիրք ամբողջությամբ չի համապատասխանում մեր չափորոշիչներին և որոշեցինք հիմնովին նոր ձեռնարկ ստեղծել: Փորձեցինք որոշ չափով հեշտացնել, ուսուցիչների և աշակերտների համար դյուրամարս դարձնել մատուցվող նյութը: Կարևոր էր նաև դասագրքերի բովանդակությունը տարիքային տարբեր խմբերի աշակերտների առանձնահատկություններին համապատասխանեցնելը: Օրինակ, եթե նախկինում 5-րդ դասարանի երեխաներն ընթերցում էին հեքիաթներ, ապա այժմ հաշվի առնելով ժամանակակից հետաքրքրությունները՝ ներդրել ենք այնպիսի թեմաներ և տեքստեր, որոնք երեխաները կարող են օգտագործել առօրյայում՝ դպրոցից դուրս»,- պատմեց ՔՈԱՖ-ի՝ անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը:

Նա նշեց, որ առաջարկված դասագրքերը զարգացնում են աշակերտների հաղորդակցման հմտությունները և բառապաշարը, իսկ քերականության վերաբերյալ նյութը մատուցվում է համատեքստում: Դա հնարավորություն է տալիս զարգացնել սովորողի քննական միտքը և ձևավորել համապատասխան արժեհամակարգ:

Հատկանշական է, որ դասագրքերն ունեն QR կոդեր, որոնց շնորհիվ ցանկացած աշակերտ կարող է հասանելիություն ստանալ և կատարել լսողական վարժությունները: Միաժամանակ, ուսումնական ձեռնարկները հասանելի կլինեն նաև ավանդական՝ տպագիր տարբերակով:

Աննա Առաքելյանը նշեց, որ դասագրքին տրամադրվում է ուսուցչի ձեռնարկ, որը ուղղորդում է, թե ինչպես կատարել առաջարկվող վարժությունները: Դասագրքերը բաղկացած են թեմաներից և բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 12 ենթակետ: «Շեշտը դրել ենք տարբեր հմտությունների վրա: Ունենք առանձին բառապաշարի բաժին, որն, ի դեպ, տարբեր դասարաններում կարող է տարբեր կերպ աշխատել՝ 45 րոպեանոց կամ երկու 45-րոպեանոց դասերի տեսքով՝ կախված աշակերտների լեզվական մակարդակից: Ունենք գրավոր և բանավոր խոսքի բաժին: Յուրաքանչյուր թեմա սկսվում է բառապաշարից, ավարտվում՝ խոսակցական հմտության ձեռքբերմամբ: Ամբողջ տրամաբանական շղթան հանգեցնում է նրան, որ երեխան կուտակելով բառապաշար և կատարելով լսողական վարժություններ՝ տիրապետի լեզվին:

3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտներն առաջին իսկ օրից լսում են լեզվակրի կողմից հատուկ այս դասագրքերի համար ձայնագրած երկխոսություններ, որոնք զարգացնում են լսել-հասկանալու կարողությունը և նպաստում են հաղորդակցման հմտությունների զարգացմանը»,- նշեց նա:

Նյութի մանրամասները լսեք փոդքասթում:

 

Բաժին

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում