Միջազգային

Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են

1 րոպեի ընթերցում

Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած աշխարհում տիրող բարդ իրավիճակին՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կայուն կերպով զարգանում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանում Ռուսաստան-Չինաստան գործարար երկխոսության ժամանակ։

Դեսպանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները, չնայած ներկայիս շատ ծանր իրավիճակում ենթարկվում են որոշակի դժվարությունների, բայց կայուն են և կանխատեսելի: Նա հույս է հայտնել, որ զարգացումը կշարունակվի, ինչը փոխշահավետ կլինի:

Դեսպանը նաև հավելել է, որ անհրաժեշտ է գտնել երկու երկրների միջև համագործակցության բոլոր պոտենցիալ հնարավորություններն ու զարգացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում