Հասարակական

Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան է տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով. վիճակը գնահատվում է բավարար

1 րոպեի ընթերցում

Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան է տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով. վիճակը գնահատվում է բավարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շամլուղ բնակավայրից հունիսի 2-ին ժամը 14:30-ի սահմաններում շտապ օգնության կանչ է գրանցվել՝ 9-ամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժ հաստատություն՝ Արաբկիր բժշկական կենտրոն:

«ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով»,- նշված է «Ալավերդու Բժշկական Կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում