Երևան

«Armenian Auto Show» միջազգային ավտոցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչների

11 րոպեի ընթերցում

«Armenian Auto Show» միջազգային ավտոցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ավտոարդյունաբերության և հարակից  ոլորտների առաջատար ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 21-ից 23-ը տեղի կունենա նախադեպը չունեցող ավտոշոու, որի նպատակն է նպաստել փոխադրամիջոցների և տրանսպորտային ոլորտի ներկայացվածության ու հասանելիության բարձրացմանը Հայաստանում։ Այն երեք օր շարունակ մեկ հարկի տակ կհավաքի ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչների, իսկ ցուցահանդեսում կներկայացվեն ավելի քան 50 կազմակերպություններ, այդ թվում՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ էկոլոգիապես մաքուր ու մատչելի էլեկտրոմոբիլներից մինչև հզոր բեռնատարներ, ավտոսպասարկման, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ՝ «Prom Expo» և «Armenia Travel» ընկերությունների ներկայացուցիչները՝ հավելելով, որ տեղի է ունենալու նաև աշխարհահռչակ ավտոմակնիշների նոր մոդելների շնորհանդես։

«Armenian Auto Show» միջազգային ավտոցուցահանդես-համաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Prom Expo» ընկերության հիմնադիր տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Արման Զաքարյանը, ողջունելով ներկաներին, նշեց․

«Բազում հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել․ տարվա ընթացքում իրականացնում ենք մոտավորապես 6-8 հետաքրքիր և խոշոր նախագծեր, որոնցից է նաև   «Armenian Auto Show»-ն»,-ասաց Արման Զաքարյանը՝ հավելելով, որ դեռևս մի քանի տարի առաջ իրականացվել է 2 պիլոտային նախագիծ՝ նպատակ ունենալով հասկանալ շուկայի տրամադրվածությունը և այն, թե հնարավո՞ր է արդյոք հայկական իրականության մեջ ստանալ նման արդյունք։ 

«Prom Expo» ընկերության հիմնադիր տնօրենը նշեց, որ այս նախագծի իրականացման համար «Արմենիա Թրավել» ընկերության հետ միասին մոտ կես տարի մտածել են դրա կոնցեպտի վերաբերյալ: 

«Եկանք համաձայնության և սկսեցինք աշխատել, ու այսօր մենք ունենք մի հրաշալի պրոդուկտ, որը պատրաստ ենք 2-3 օրից հանձնել հայ հանրության դատին։ Բոլորիս սպասվում է բավականին հետաքրքիր բան, որովհետև սա մի միջոցառում է, որտեղ մենք կարողացել ենք մեկտեղել ավտոարդյունաբերության հետ կապված գրեթե ամեն ինչ»,- շեշտեց Արման Զաքարյանը՝ մանրամասնելով, որ ցուցահանդեսի ընթացքում մեկ հարկի տակ հավաքվելու են ավտոմեքենաներ, ընդ որում՝ ինչպես մարդատար, բեռնատար մեքենաներ, որոնք ինչպես ունեն տարբեր արժեքներ, այնպես էլ աշխատում են էկո, բենզինային և դիզելային շարժիչով։

Նա նշեց, որ միջոցառմանը հավաքվելու են բոլոր այն գործիքները, որոնք օժանդակում են ավտոմեքենա կամ ինչ-որ տրանսպորտային միջոցի ձեռքբերմանը․ խոսքը բանկերի և ապահովագրական ընկերությունների մասին է։  

«Ներկայացված են լինելու բոլոր այն հարակից ճյուղերը, որոնք հետո պետք է սպասարկեն այդ ավտոմեքենաները՝ ավտոսպասարկողներ, ներկրողներ, արտադրողներ։ Այսինքն, մենք փորձել ենք մեկ տեղում համադրել այն ամենը, ինչն ավտոսիրողը կտեսնի, կուրախանա և կստանա իր հարցերի պատասխանները»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ այս ամենն ինքնանպատակ չի արվում, և միջոցառումն ունի իր հստակ նպատակներն ու հեռանկարները։

«Prom Expo» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն, անդրադառնալով նպատակներին, նշեց, որ դրանք ինչպես ռազմավարական են, այնպես էլ գործառնական։ 

«Ռազմավարական նպատակներից մեկն է՝ նպաստել փոխադրամիջոցների և տրանսպորտային ոլորտի և′ ներկայացվածության, և′ հասանելիության բարձրացմանը Հայաստանում։ Հենց դրանից ելնելով՝ մենք փորձել ենք, մասնավորապես, ավտոցուցադրության մեջ ներառել բոլոր հնարավոր նորույթները։ Ցավոք, զուտ ժամանակի սղության պատճառով մենք չկարողացանք Հայաստան ներկրել ցուցադրության այն մոդելները, որոնք պլանավորված էին»,- ասաց նա։ 

Խոսելով միջոցառման գործնական մասի վերաբերյալ՝ Արման Զաքարյանը նշեց, որ այն նախկինում իրենց կողմից արդեն կազմակերպած մյուս միջոցառումներից տարբերվում է նրանով, որ հագեցած է բավական լուրջ օրակարգով, որի ընթացքում նախատեսված են նաև պանելային քննարկումներ։ 

«Միջոցառման ընթացքում կունենանք հետաքրքիր հյուրեր, խոսնակներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից։ Ցուցահանդեսի ժամանակ ունենալու ենք նաև շատ հետաքրքիր պրոդուկտ, որը Հայաստանում, ընդհանրապես, առաջին անգամ է արվում այդ ֆորմատով․ ցուցահանդեսի ժամանակ՝ մեքենայի շնորհանդես»,- մանրամասնեց Զաքարյանը՝ շեշտելով, որ չէր ցանկանա բացահայտել, թե որ մեքենաներն են լինելու շնորհանդեսում։ 

Նա տեղեկացրեց, որ ավտոցուցահանդեսը սկսելու է հունիսի 21-ին, ժամը 19։00-ից Կարեն Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

«Ամբողջությամբ միջազգային ֆորմատին համապատասխան՝ լինելու է շնորհանդես, էկրան, ինչպես նաև խոսնակ, որը կներկայացնի, կպատմի և այլն»,- նշեց Արման Զաքարյանը՝ հաղորդելով, որ ցուցահանդեսին ներկայացված են լինելու նաև ավտոմեքենաների «պապիկները»՝ ռետրո մեքենաները, որոնք կգեղեցկացնեն միջոցառման ընթացքը։ Եզրափակելով միտքը՝ Զաքարյանը ևս մեկ անգամ բոլոր ներկաներին հրավիրեց ցուցահանդեսին՝ հստակեցնելով, որ միջոցառման մեկնարկի օրը՝ հունիսի 21-ին, ցուցահանդեսը կաշխատի 12։00-ից մինչև 21։00-ն, իսկ հաջորդ երկու օրերին՝ 11։00-ից 20։00-ն։  

Ասուլիսի ընթացքում ելույթ ունեցավ նաև միջոցառման մյուս կազմակերպիչը՝ «Արմենիա Թրավել» ընկերության զարգացման գծով տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Արմեն Գրիգորյանն, ով նշեց, որ կազմակերպիչների համար շատ կարևոր է նախաձեռնության ճիշտ և դիպուկ ներկայացումը։ 

Նա անդրադարձավ ոչ միայն ցուցահանդեսին, այլև դրա շրջանակներում տեղի ունենալիք համաժողովին՝ նշելով, որ դրա նպատակն է նորարարական մտքերի և փորձի փոխանակման համար հարթակ հանդիսանալ, քանի որ ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և լավ առիթ է, որպեսզի այդ հարցերի շուրջ իրականացվեն քննարկումներ։

«Համաժողովի մասում ունենալու ենք ելույթներ հետաքրքիր խոսնակների կողմից ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից։ Ունենալու ենք պանելային քննարկումներ։ Ունենալու ենք նոր մոդելների ցուցահանդես, որը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին»,- իր խոսքում նշեց Գրիգորյանը՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվել միջոցառմանը։ 

«Արմենիա Թրավել» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ միջոցառման պանելային քննարկումների ժամանակ հրավիրված են լինելու ՀՀ կառավարության և ավտոմոբիլային ինդուստրիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ։  

Գրիգորյանը հավելեց, որ արտերկրից հրավիրված խոսնակների թվում են Միհլ Ֆլիպովսկին, ով երկար տարիներ հանդիսացել է General Motors ընկերության նորարարության բաժնի ղեկավարը, իսկ այժմ համաշխարհային ճանաչում ունեցող Ernst & Young ընկերության ավագ տնօրենն է և ավելի քան 15 տարվա փորձ ունի ավտոմոբիլային և տեխնիկական ոլորտում։ Նա հավելեց, որ օտարերկրյա հյուրերի ցանկում է նաև ազգությամբ ֆրանսիացի Ալեքս Ալետրուն, ով Դաքար մրցաշարի վարորդ է և պրոֆեսիոնալ մարզիկ։

«Փորձագիտական քննարկումների առաջին թեման վերաբերելու է էլեկտրոմոբիլների արտոնություններին։ Հրավիրելու ենք ինչպես ավտոբիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ պետական ենթակառուցվածքների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվելու են էլեկտրոմոբիլների արտոնությունների և դրանց գնահատանքին վերաբերող հարցերն ու զարգացման միտումները։ Հաջորդ պանելային քննարկումը վերաբերելու է ենթակառուցվածքներին, քանի որ էլեկտրոմոբիլների զարգացման հետ կապված նաև շատ կարևոր է Հայաստանի ողջ տարածքում ենթակառուցվածքների զարգացումը։ Երրորդ պանելային քննարկումն էլ լինելու է հենց ավտոշուկայի մասին՝ թրենդներ, գործիքներ և նմանատիպ այլ թեմաների շուրջ»,- մանրամասնեց Գրիգորյանը։

«Արմենիա Թրավել» ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ասաց, որ ցուցահանդեսին ներկայացված են լինելու Հայաստանում առկա գրեթե բոլոր ապրանքանիշերը, որոնցից յուրաքանչյուրն էլ ունեն ինչպես ներքին այրման շարժիչով, այնպես էլ էլեկտրական շարժիչով մեքենաներ։

Արման Զաքարյանը և Արմեն Գրիգորյանն ընդգծեցին, որ ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի տնտեսության համար, քանի որ երկիրը չունի սեփական մեքենաշինություն, սակայն դրա համար տարբեր կոմպոնենտների և բաղկացուցիչների արտադրության համար ունի բավականին մեծ պոտենցիալ։

«Ցուցահանդեսի շրջանակներում գրեթե բոլոր մասնակիցներն ունենալու են հատուկ առաջարկներ։ Մենք ևս ունենալու ենք հետաքրքիր բաներ նաև այցելուների համար։ Կազմակերպվել է խաղարկություն, որին բոլոր այցելուները կարող են մասնակցել։ Երրորդ օրը մենք կհայտարարենք ցուցահանդեսի արդյունքները, կլինեն բազում հետաքրքիր նվերներ, որոնցից ամենավերը կանգնած է լինելու մեկ հոգու ուղևորություն դեպի Աբու-Դաբի՝ Ferrari World Cup։ Խաղարկությանը մասնակցելու համար կարող եք գրանցվել armenianautoshow.com կայքով՝ հնարավորություն ունենալով շահել այս նվերները»,- տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչները։

«Armenian Auto Show» միջազգային ավտո ցուցահանդես-համաժողովի կազմակերպիչները նշեցին, որ ցուցահանդեսի ամենամյա կազմակերպումն իրենց տեսլականն է հանդիսանում։

«Սակայն մեկ-մեկ պետք է նայել նաև շուկայի թելադրանքին, որպեսզի մարդիկ էլ բան ունենան ասելու։ Մենք պլանավորել ենք ամեն տարի»,- նշեց Արման Զաքարյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսը դառնալու է ավանդական, ինչպես մնացած բոլոր միջոցառումները։  

Ասուլիսի ավարտին այն լուսաբանող լրագրողներին հնարավորություն ընձեռվեց թեստ դրայվի միջոցով զգալ և հասկանալ ցուցահանդեսին ներկայացվելիք մեքենաներից մի քանիսի հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Բաժին

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում