Միջազգային

Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Քննչական կոմիտեն հայտարարել է Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության մասին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործունեության ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կասկածանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տվյալները արտասահմանյան աղբյուրների կողմից ձեռք բերվելու դեպքում կարող են օգտագործվել՝ ընդդեմ պետության անվտանգության:

Ըստ գերատեսչության՝ նա մի քանի տարի տեղեկություն է հավաքել Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական գործունեության ոլորտում։ Տղամարդը ձերբակալվել է:

Reuters–ը, սակայն, տեղեկացրել է, որ Շվեյցարիայում գործող ոչ առևտրային կազմակերպությունը՝ Մարդասիրական երկխոսության կենտրոնը հայտնել է, որ ձերբակալված 47–ամյա Լորան Վինատիերը իր աշխատակիցն է՝Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով խորհրդական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում