Միջազգային

Համացանցում տարածվում է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ավտոբուսի վրա հարձակված անձին սպանելու տեսագրությունը

1 րոպեի ընթերցում

Համացանցում տարածվում է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ավտոբուսի վրա հարձակված անձին սպանելու տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն: Դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին Կալիֆոռնիա նահանգի Թուլար շրջանում, որտեղ ոստիկանները կրակել և սպանել էին 27-ամյա Ջոնթել Ռիդմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր էին հասել ավտոբուսի վարորդի ահազանգով: Վերջինս հայտնել էր, որ իրեն անհայտ պայմաններում դպրոցական ավտոբուսի վրա է հարձակվել մի քաղաքացի: Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել էր անհայտ անձի ինքնությունը: Առերևույթ հանցանք կատարած անձը Ջոնթել Ռիդմին է եղել:

Ոստիկանության փոխանցմամբ սպաները փորձել են ձերբակալել Ռիդմիին, սակայն նա դիմել է փախուստի: Օրենքի պաշտպանները կիրառել են էլեկտրաշոկ, բայց՝ անհաջող, ինչից հետո հնչել են կրակոցներ:

Երկու սպաներն այժմվճարովի վարչական արձակուրդում են, քանի որ Թուլար շրջանի Շերիֆի վարչական գրասենյակը քննում է այս գործը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում