Մոսկվան պատրաստ Է միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ Է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Միեւնույն ժամանակ Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկություններում ու օբյեկտներում գտնվում են ռուս ռազմական խորհրդականներ, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ եւ ռազմական ոստիկանության զինծառայողներ: Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ներգործման պատասխան միջոցներ կձեռնարկեն ինչպես հրթիռների, այնպես Էլ դրանց կրիչների դեմ, որոնք ԱՄՆ-ը կկիրառի»,-հայտարարել Է գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում