Ձյուդոյի պատանեկան և երիտասարդական թիմերը սկսել են հավաքը
13:40, 5 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի երիտասարդների և պատանիների հավաքականները մարտի 3-13-ը համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օլիմպավանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերը հավաքին են մասնակցում ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ: Ընտրանիների համար այս հավաքը նախապատրաստական է. պատանիները կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին, որը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի համար:
Երիտասարդներն էլ կմասնակցեն այս տարվա իրենց առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությանը Իտալիայի Լիգնանո քաղաքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում