Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակ

Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Թուրքիայում պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքով ձերբակալված հայը Հայաստանի քաղաքացի չէ, Թուրքիայի քաղաքացի է»,- հայտնեց Բալայանը:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար: Դատախազությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութերը համացանցից ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու համար Մ. Մ.-ի դեմ մեղադրանք է առաջադրել, նա կալանավորվել է: Նշվում էր, թե կալանավորվածը սովորում է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]