«Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն
23:17, 16 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիո»-ին և դարձավ ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն: «Արքայական ակումբի» կազմում միակ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Իսկ Ռոնալդուն 7 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում