«Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

Armenpress 23:17, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիո»-ին և դարձավ ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն: «Արքայական ակումբի» կազմում միակ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի  «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Իսկ Ռոնալդուն 7 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am