Լևոն-Տեր Պետրոսյանը և Պյոտր Սվիտալսկին ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Ազգային Կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում