Լևոն-Տեր Պետրոսյանը և Պյոտր  Սվիտալսկին ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը

Armenpress 18:37, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր  Սվիտալսկու հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Ազգային Կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am