Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ԱՄՆ քոլեջներում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն

ԱՄՆ քոլեջներում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ 
կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող Համահայկական ուսանողական ասոցիացիան կհամակարգի «Ժխտման բիծ» խորագիրը կրող ամենամյա լուռ բողոքի ակցիան` ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez.com-ը, ասոցիացիայի անդամները փետրվարի 9-ին բողոքի ակցիաներ կիրականացնեն իրենց համալսարաններում և քոլեջներում:

«Ժխտման բիծ» նախաձեռնությունը նպատակ ունի քոլեջի ուսանողության շրջանում ավելացնել իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել ճանաչման և փոխհատուցման անհրաժեշտությունը: Բողոքի ակցիան տեղի է ունենում ձմռանը` խորհրդանշելու այն փաստը, որ ցեղասպանության ժխտումը տեղի է ունենում ողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե միայն ապրիլի 24-ին:

Բացի ԱՄՆ քոլեջներում նախատեսված ակցիայից, Համահայկական ուսանողական ասոցիացիան սոցիալական մեդիայում շրջանառության մեջ է դնելու իրազեկող և Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող հաշթեգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am