Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արարատի մարզի բնակիչները եւս հայ զինվորի կողքին են

Արարատի մարզի բնակիչները եւս հայ զինվորի կողքին են

ԱՐՏԱՇԱՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերի ընթացքում արցախյան ազատամարտիկներին, կամավորներին, հայ զինվորներին ձեռք մեկնելու նպատակով` Արարատի մարզպետարանում էր հավաքվել մարզի բնակիչների, անհատ ձեռներեցների, բոլոր դպրոցների աշակերտների օգնությունը: Քաղցրավենիքից, հիգիենայի պարագաներից, տաք հագուստից, գուլպաներից, ծխախոտից, հյութերից բացի` հասցեկանությամբ ուղարկվեց նաեւ պատկառելի գումար:

Այն, որ  մեր ազատամարտիկներն ու զինվորներն այս օգնության կարիքը չունեն` գիտենք բոլորս: Դրանով բնակիչները, դպրոցականներն իրենց զորակցությունն են հայտնում բանակին, զինվորին, ազատամարտիկին: Այդ մասին են վկայում արկղերի մակագրությունները` «Մենք նահանջ չունենք», «Մենք ձեզ հետ ենք, զինվոր», «Հաղթանակ հայ քաջորդիներին», «Առաջ, հայոց առյուծներ», եւ այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իրենց աջակցություն են ցուցաբերել հայ զինվորին նաեւ մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցները:

Մշտապես հայ առաքելական եկեղեցին անբաժան է եղել հայոց պետությունից, եւ այս օրը եւս բացառություն չէ: Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Դալարի Սբ Մարիամ Ասվածածաին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահան Հարությունյանը, եւ մարզի այլ եկեղեցիների հոգեւր հովիվները վերոնշյալ օգնությունը հասցրին Արցախ: Նրանք այնտեղ կկատարեն պահպանության կարգ: Հայ զինվորի պահպանման, հաղթանակի ու խաղաղության հաստատման համար աղոթք կառաքեն առ Աստված:

Շարունակվում է բնակիչների եւ աշակերտների օգնությունն Արարատի մարզպետարան: 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am