Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ՀՀԿ-ի օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չկա

ՀՀԿ-ի օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չկա

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախահգահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են կոալիցիա մտնել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Գոնե կուսակցության գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը, սակայն, չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել: «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ես չեմ ցանկանում որևէ բան բացառել: Սակայն այս պահին մեր օրակարգում նման հարց չկա»,- հայտարարեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ կլինի մեկ կամ երկու ամիս հետո:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի քառօրյա նիստի աշխատանքներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին և այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am