Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ որպես Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունն ընդունող երկրի:

Համաժողովի ժամանակ նաև վերահաստատվել է նախնական պայմանավորվածությունը 2027թ Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը նույնպես Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 3 մարզիկով: Մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Հայկ Քառյանը (-75 կգ) և Եվրոպայի Մ21 տարեկանների գործող հաղթող Գոռ Ներսիսյանը (-84 կգ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am