Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների 
աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են բուժհաստատությունների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին՝ իսրայելական մշտական ​​հրետակոծությունների պայմաններում վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Գազայի առողջապահական գերատեսչության հայտարարության մեջ։

«Մի քանի ժամ է մնում մինչև Գազայի հատվածում առողջապահության համակարգի ամբողջական կոլապսը՝ հիվանդանոցներում գեներատորների աշխատանքի, շտապօգնության մեքենաների և բուժաշխատողների տեղափոխման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարումների բացակայության հետևանքով», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ցամաքային ուժերը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով մտել են Ռաֆահ քաղաք, իսկ իսրայելական տանկերը Գազայի հատվածի կողմից օպերատիվ վերահսկողություն են հաստատել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետի նկատմամբ։ Նախքան պլանավորված ռազմական գործողությունը ԻՊԲ-ն Ռաֆահի արևելյան մասի բնակիչներին հրահանգել էր տարհանվել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գերազանցել է 35 000-ը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am