Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ:

Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am