Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանում առաջարկում են սահմանափակել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը

Հայաստանում առաջարկում են սահմանափակել քրեական ենթամշակույթի քարոզ 
պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկում են սահմանափակել հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային  Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Առաջարկվում է 06։00-ից մինչև 00։00-ն արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի այդպիսի ֆիլմերի և սերիալների ցուցադրումը սահմանափակվի այնքանով, որքանով դա թույլ է տալիս օրենսդրությունը։

«Ցավով պետք է արձանագրել, որ հաճախակի հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների, որոնց ցավալիորեն մեծ դիտումներ են ապահովում հեռուստաընկերություններին»,- ասել է Հովհաննիսյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ նման ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում անչափահասների վրա։

«Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության ընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության և դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ անչափահասները հաճախ քրեական ենթամշակույթ կրող անձանց կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց դաստիարակության վրա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am