Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Խլղաթյան-Կարապետյան զույգը արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

Խլղաթյան-Կարապետյան զույգը արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

Մինչ ընթացիկ տարվա ավարտը հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]