Մշակույթ

Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին. «Տերյան մշակութային կենտրոն»-ը «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակակիր է

2 րոպեի ընթերցում

Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին. «Տերյան մշակութային կենտրոն»-ը «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակակիր է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը (European Commission) և «Եվրոպա Նոստրա»-ն (Europa Nostra) հայտարարել են 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակակիրների թեկնածուների անունները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տերյան մշակութային կենտրոն»-ից, այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակներից մեկը շնորհվել է Հայաստանից «Տերյան մշակութային կենտրոն»-ին՝ «Ստեղծարար Դրախտ - Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար՝ «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգում։ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու համար ստեղծվել է ուսուցողական միջոցառումների լայն շրջանակ՝ կյանքի նոր պայմաններին հարմարվելու, միմյանց աջակցելու և խնդիրները լուծելու համար:

6.JPG (2.97 MB)

«Հայաստանի և սփյուռքի հայրենակիցներին խնդրում ենք քվեարկել առցանց https://vote.europanostra.org/՝ «Տերյան մշակութային կենտրոն»-ի օգտին, որպեսզի վերջինս դառնա 2024 թվականի Հանրության ընտրության մրցանակի (Public Choice Award) հաղթողն ու ստանա դրամական պարգև նույնպես: Դուք կարող եք քվեարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը։

Առաջին անգամ նման հեղինակավոր հարթակում կներկայացվի տեսանյութ, որտեղ կցուցադրվի Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը, կորուսյալ հայրենիքի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կբարձրաձայնվեն հայերին վերաբերող խնդիրների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1.JPG (3.29 MB)

4.JPG (2.52 MB)

7.JPG (2.81 MB)

8.JPG (2.33 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում