Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» ներկայացումը համալրել է Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկը
1 րոպեի ընթերցում
![Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» ներկայացումը համալրել է Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/20/aYh9rSNJGLJBFCbrkPH6jRuAfuAFkqv5LNbfIXbx.webp)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը հարստացել է ևս մեկ հետաքրքիր ներկայացմամբ: Հունիսի 19-ին թատրոնում կայացել է ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» տրագիկոմեդիայի առաջնախաղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման բեմադրիչն Արսեն Խաչատրյանն է:
Սովորական ընտանեկան հանդիպումը վերածվում է հոգեբանական լարված պայքարի. ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչ մութ կողմեր կան քաղաքավարության և ընդունված նորմերի դիմակի հետևում։
Ներկայացման դերակատարներն են Մանվել Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը, Հայարփի Զուռնաչյանը, Մինաս Ասրյանը:
Ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը հետևում է բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա: