Հայաստան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

1 րոպեի ընթերցում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կոմբինատի մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով  հրապարակված լուրերին ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկռտուքի վերաբերյալ։ 

«Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ  Ոստիկանությունը Քաջարանում ծեծկռտուքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել։  

«Օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանությունում, որ ծեծկռտուք է եղել Քաջարանում, և ոստիկաններն անմիջապես օպերատիվ տեղեկությունն իրացրել են, նշված վայր են մեկնել, նաև կանխել են հետագա զարգացումները։ Այս պահին ութ բերման ենթարկված կա»,- հայտնել էր Սարգսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում