Հայաստան

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում այս պահի դրությամբ ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

ՆԳ նախարարությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով երթևեկության կանոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում