Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին

ՀՀ և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարներն անդրադարձել են 
տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարներին:

Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները: Անդրադարձ է կատարվել նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցության հարցերի:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նախարար Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները: Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գորրծընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am