Միջազգային

Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ

1 րոպեի ընթերցում

Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինվորականները Բելգորոդի մարզի երկնքում խոցել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ արկեր և 3 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի պայթյունի պատճառով 1 կին է զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հակաօդային պաշտպանության միջոցներով գիշերը տեղի ունեցած հարձակումը հետ մղելու մասին։

pol_cPjW8CM.jpg (124 KB)

«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ՀԿՌՀ երեք «Օլխա» արկ, ՀԿՌՀ Vampire համակարգի 32 ռեակտիվ արկ և երեք անօդաչու թռչող սարք», - ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Իսկ առավոտյան Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության կողմից մարզին մոտեցող մի քանի օդային թիրախ է խոցվել։

Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ ԱԹՍ-ի ընկնելու և պայթյունի պատճառով երկհարկանի տան երկրորդ հարկը փլուզվել է, զոհվել է 1 կին։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են մոտակայքում գտնվող մասնավոր տները։

qkbGpMkN26Y.jpg (130 KB)

Իսկ արկերի ուղղակի հարվածների հետևանքով, Գլադկովի տեղեկացմամբ, վնասվել է երկու մանկական ճամբարի տարածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում