Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում բացվել են ընտրատեղամասերը երկրի նախագահական ընտրություններում քվեարկության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարավամերիկյան այս երկրի նախագահական ընտրությունների քվեարկությունը կտևի առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 18-ը: 

Կախված ընտրողների հոսքից՝ ընտրատեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել:

Սպասվում է, որ մեկ փուլով քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները Ազգային ընտրական խորհրդի կողմից կհրապարակվեն երկուշաբթի երեկոյան: 

Հաղթելու համար թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել ձայների պարզ մեծամասնությունը։ Ըստ նախընտրական հարցումների՝ նախագահի պաշտոնի տասնյակ թեկնածուներից մեծ է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և «Միացյալ Ժողովրդավարական պլատֆորմ» կոալիցիայի ներկայացուցիչ, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսի հաղթելու հավանականությունը:

Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթողը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 10-ին՝ վեց տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում