Միջազգային

Դոնալդ Թրամփն իր դեմ կատարած մահափորձի գործով ցուցմունք կտա որպես տուժող

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն իր դեմ կատարած մահափորձի գործով ցուցմունք կտա որպես տուժող

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ցուցմունք տալ իր դեմ կատարած մահափորձի վերաբերյալ՝ որպես տուժող։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը։

«Հետաքննության շրջանակում ՀԴԲ-ն անցկացրել է ավելի քան 400 հարցազրույց»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Բյուրոյում նշել են՝ տղամարդը, որ կրակել է Թրամփի վրա, խելացի է եղել, ոչ այնքան շփվող, անմիջական կապ է պահել իր ընտանիքի հետ: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալը տեղեկություններ է փնտրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի ստեղծման և էլեկտրակայանների մասին։

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական ելույթի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել, մահափորձ կատարողի գնդակը դիպել է նախկին նախագահի ականջին։ Հանդիսատեսներից մեկը սպանվել էր, ևս երկուսը ծանր վիրավորվել էին։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել էր, որ սպանել է կասկածյալին, որ մի քանի կրակոց էր արձակել բեմի ուղղությամբ: Նա թաքնվել էր բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արտադրական շենքի տանիքում՝ այն տարածքից դուրս, որտեղ անցկացվում էր միջոցառումը։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ հետաքննելու է Թրամփի անվտանգության հետ կապված Գաղտնի ծառայության գործողությունները նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ: ՀԴԲ-ն հետաքննում է կատարվածը որպես մահափորձ և հնարավոր ներքին ահաբեկչություն։ Բյուրոն պարզել է, որ կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում