Սպորտ

«Ատալանտա»-ն` Եվրոպայի լիգայի հաղթող

1 րոպեի ընթերցում

«Ատալանտա»-ն` Եվրոպայի լիգայի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթողը իտալական «Ատալանտա»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցեցին գերմանական «Բայերն» ու իտալական «Ատալանտա»-ն: Իտալական ակումբին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել այս մրցաշրջանում դեռևս անպարտելի համարվող «Բայերն»-ի դարպասը: «Ատալանտա»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկման:

«Ատալանտա»-ն 1963 թվականից հետո, երբ թիմը դարձել էր Իտալիայի գավաթակիր, առաջին տիտղոսն է նվաճում: «Բայերն»-ն 51 խաղից հետո առաջին անգամ պարտություն կրեց ընթացիկ մրցաշրջանում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում