Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան գերազանցեց Հունգարիային

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Շվեյցարիան գերազանցեց Հունգարիային

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի առաջին տուրում` Հունգարիան մրցեց Շվեյցարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Քյոլի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն վիճակագրությամբ առավելությունը Հունգարիայի օգտին էր: Բայց Շվեյցարիան, 14-րդ րոպեին, արագ հակագրոհով բացեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Դուան: Խփած գնդակից հետո էլ Շվեյցարիան առավել շատ էր տիրում նախաձեռնությանը: Եվ մինչ թիմերը կգնային ընդմիջման` շվեյցարացիները երկրորդ գնդակն ուղարկեցին Հունգարիայի դարպասը: Գոլը խփեց Այբիշերը:

Երկրորդ կեսի մեկնարկում` 66-րդ րոպեին, հունգարները կրճատեցի հաշվի տարբերությունը: Գլխի հարվածով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Վարգան: Հանդիպման ավելացված ժամանակում Շվեյցարիան երրորդ գնդակն ուղարկեց հունգարների դարպասը: Աչքի ընկավ Էմբոլոն:

Հունգարիա-Շվեյցարիա` 1:3:

Այժմ A խմբի առաջատարները 3-ական միավորով Գերմանիան ու Շվեյցարիան են:

Հունգարիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի հանդիպումըկանցկացնի հունիսի 19-ին` մրցելով Գերմանիայի հետ: Նույն օրը Շվեյցարիայի կխաղա Շոտլանդիայի դեմ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում