Սպորտ

Կիլիան Մբապեն չի մասնակցի Եվրո-2024-ի առաջիկա երկու խաղերին. Le Figaro

1 րոպեի ընթերցում

Կիլիան Մբապեն չի մասնակցի Եվրո-2024-ի առաջիկա երկու խաղերին. Le Figaro

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le Figaro-ն: Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով: 

Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: 

Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների հետ:  

Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում