Սպորտ

Եվրո-2024. Խորվաթիա-Ալբանիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024.  Խորվաթիա-Ալբանիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (B խումբ) Խորվաթիան մրցեց Ալբանիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Համբուրգում կայացած խաղի մեկնարկում Ալբանիան առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման 11-րդ րոպեին Ալբանիայի դիրքային գրոհը եզրափակեց Լաչին: Խորվաթիան բաց թողած գնդակից հետո առավել շատ էր տիրում նախաձեռնությանն և անընդհատ գրոհում էր, սակայն վերջին դիպում հարվածը պակասում էր: 

Երկրորդ կեսում էլ բացահայտ առավելությունը Խորվաթիայի կողմն էր: Խորվաթները գրոհում էին, սակայն ալբանացի պաշտպանները հստակ էին գործում: Խորվաթիան 3 րոպեում երկու գնդակ ուղարկեց Ալբանիայի դարպասը: Նախ 74-րդ րոպեին գոլը խփեց Կրամարիչը, իսկ 76-րդ րոպեին Ալբանիայի ընտրանու ֆուտբոլիստը` Գյասուլան, դարձավ ինքնագոլի հեղինակ: Սակայն Ալբանիան խուսափեց պարտությունից` հանդիպման ավելացված րոպեին խփելով 2-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ նույն ինքնագոլի հեղինակ դարձած Գյասուլան:

Խորվաթիա-Ալբանիա` 2:2:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիան կխաղա Իտալիայի, իսկ Ալբանիան` Իսպանիայի հետ: Այդ հանդիպումները կկայանան հունիսի 24-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում